Jump to content

Կուպիդոն (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուպիդոն
(S/2003 U 2; Ուրան XXVII)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է25 օգոստոս 2003[1] թ. (Մարկ Շոորոլտերի, Ջեք Լիսաուեր[1]ի կողմից)
Բացարձակ մեծություն (H)14,81[2]
Հեռավորությունը Ուրանից74 392 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք74 392 կմ[3]
Էքսցենտրիսիտետ0,0013[3]
Սիդերիկ պարբերություն0,618 օր[3]
Թեքվածություն0,1° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~9 կմ[3]
Մակերևույթի մակերես~1000 կմ²
Ծավալ~3000 կմ3
Զանգված~3,8×1015 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,0031 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,0076 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում0,0°
Ալբեդո0,07 ենթադրված
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Կուպիդոն (անգլ.՝ Cupid), Ուրան մոլորակի ներքին բնական արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոորոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից «Հաբլ» աստղադիտակի միջոցով 2003 թվականին։ Այն սկզբում ստացել է S/2003 U 2 ժամանակավոր անվանում[4]։ Հետագայում այն անվանվել է հռոմեական սիրո աստծո անունով, ով նաև Շեքսպիրի Տիմոն Աթենացի պիեսի կերպարն է։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVII[1]:

Կուպիդոնը ամենափոքրն է Ուրանի ներքին արբանյակների միջև, նրա տրամագիծը մոտավորապես գնահատվել է 18 կմ։ Նրա փոքր չափը և այն փաստը, որ նրա մակերևույթը ունի մուգ գույն, թույլ չտվեցին հայտնաբերելու այն 1986 թվականին Վոյաջեր-2 կայանի թռիչքի ընթացքում Ուրանի մոտով։ Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[3], ~9 կմ շառավղից[3], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[3] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Կուպիդոնի ուղեծիրը տարբերվում է ընդամենը 863 կիլոմետրով նրանից զգալիորեն մեծ Բելինդա արբանյակից։ Ի տարբերություն Մաբի և Պերդիտայի, երկու այլ Ուրանի արբանյակների, որոնք նույնպես հայտնաբերվել են 2003 թվականին, Կուպիդոնի ուղեծիրը խոտորումների չի ենթարկվում[3]։

Գոյություն ունի նաև աստերոիդ (763) Կուպիդո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  2. ԱՌՎԱԼ աստղադիտարան (2007 թ․ ապրիլի 15). «Արեգակնային համակարգի դասական արբանյակները». ԱՌՎԱԼ աստղադիտարան. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2006 թ․ փետրվարի 17). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան». Սայենս. 311 (5763): 973–977. Bibcode:2006Sci...311..973S. doi:10.1126/science.1122882. PMID 16373533.
  4. Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2003 թ․ սեպտեմբերի 25). «S/2003 U 1 և S/2003 U 2». ՄԱՄ թերթիկ. 8209. ISSN 0081-0304. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]